Թեհրանը ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ։ Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարող եմ ձեզ ասել, որ Իրանը կցանկանար գործարք կնքել։ Մենք կտեսնենք՝ դա տեղի կունենա, թե ոչ»,-ասել է Թրամփը C-SPAN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է սեփական հարվածներով։
Չնայած հակամարտության ընթացքում ներկայումս որոշակի հանդարտություն է նկատվում, այն շարունակում է մնալ չկարգավորված։