ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2736 քաղաքացի
copy image url

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2736 քաղաքացի

Ներքին 3 տարի առաջ - 10:31 17-01-2022

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 մլն 761 հազար 529 պատվաստում: Մեկ շաբաթում պատվաստված քաղաքացիների թիվն ավելացել է 67011-ով։

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի դրությամբ առաջին դեղաչափով կատարվել է 973 հազար 944, իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում:

Խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Moderna» ընկերության, ինչպես նաև «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։

Մոտ օրերս սպասվում է Pfizer ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակի ներմուծումը Հայաստան։