Արտաքին 5 տարի առաջ - 18:50 02-03-2021

ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ASTRAZENECA ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹՈՎ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca (Covishield) դեղամիջոցով, որը մշակվել է Հնդկաստանի համար: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում երեքշաբթի՝ մարտի 2-ին:

«Ես պատվաստվել եմ COVID-19-ի դեմ: Դա արել եմ առաջնագծում (Դոնբասում - խմբ.) մեր զինվորների հետ՝ որպես գլխավոր հրամանատար: Նույն Oxford/AstraZeneca-ն (Сovishield) Հնդկաստանից, որն առաջինն առաքվել է Ուկրաինա ... »,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:

Նա նշել է, որ այդ դեղամիջոցը թույլ կտա ուկրաինացիներին ապրել առանց սահմանափակումների: Փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսվել են բնակչության պատվաստումները կորոնավիրուսի դեմ Oxford/AstraZeneca պատվաստանյութով:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, որը ստեղծվել է AstraZeneca ընկերության կողմից, Ուկրաինա է հասել փետրվարի 23-ին: Ուկրաինայի առողջապահության նախարարության ղեկավար Մաքսիմ Ստեփանովն ասել է, որ խոսքը Հնդկաստանից ուղարկված 500 հազար դեղաչափի մասին է:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին