Ավելին 4 տարի առաջ - 20:25 11-01-2022

Գիտնականները պարզել են, որ բաժանությունը վտանգում է տղամարդկանց առողջությունը

Գիտնականները հայտարարել են, որ ամուսնալուծությունը տղամարդկանց առողջության համար ամենամեծ սպառնալիքն է: Յոթ տարուց ավելի առանց ընտանիքի կյանքը բերում է սրտի կաթվածի, ծերունական տկարամտության և վաղաժամ մահվան։ Այս մասին գրում է Medikforum-ը՝ հղում անելով Կոպենհագենի համալսարանի գիտնականների հետազոտությանը։

Դրա արդյունքների համաձայն՝ ամուսնալուծությունից հետո տղամարդկանց օրգանիզմում բորբոքային պրոցեսների մակարդակը բարձրանում է 17%-ով։ Խոսքը ինտերլեյկին-6-ի և C-ռեակտիվ սպիտակուցի մասին է։

Մասնագետները սա անվանում են բնական կենսաբանական արձագանք սթրեսին: Այս դեպքում օրգանիզմում երակները կարծրանում են, տեղի են ունենում ինֆարկտներ, կաթվածներ, զարգանում են ուռուցքներ, առաջանում է ծերունական դեմենցիա, վաղաժամ մահ։

Հետազոտությանը մասնակցել է 48-ից 62 տարեկան 4800 մարդ, այդ թվում՝ կանայք։ Սակայն, երբ կանայք բախվել են երկարատև հարաբերությունների ավարտին և երկար ժամանակ միայնակ են ապրել, նրանց օրգանիզմում բորբոքային պրոցեսների աճ չի նկատվել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը