Երևանյան ավտոբուսում տեղի ունեցած աղմկահարույց վեճի ու հայհոյանքների դեպքով ձերբակալվել է նաև տեսանյութը նկարահանած կինը։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։ Նա կներկայացվի նախաքննական մարմին»,– ասված է հաղորդագրությունում։