Արագածոտնի մարզում գիշերը տեղի ունեցած կրակոցների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Արագածոտնի մարզում փորձել է տուն թալանել, սակայն տանտերը նկատել է նրան և կրակոցներ արձակել նրա ուղղությամբ։ Տղամարդը հրազենային վնասվածք է ստացել և «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։