SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս լսում են կրակոցի ձայներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մեկնում են կրակոցների ձայնի ուղղությամբ, որտեղ նկատում են մի քաղաքացու, ով փորձում է ճողոպրել, սակայն պարեկներին հաջողվում է հետապնդել ու բռնել նրան, ում ձեռքին եղել է նաև ատրճանակի նմանվող առարկա։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: