Սպորտ 57 րոպե առաջ - 22:43 19-10-2026

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալ-Ահլին» հաղթեց «Ալ-Ֆեյհային»

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալ-Ահլին» արտագնա խաղում կամային հաղթանակ տարավ «Ալ-Ֆեյհայի» նկատմամբ (3-2):

Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեցին տանտերերը. աչքի ընկավ Ուգո Մոուրան:

Առաջին խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը Արտյոմ Բոնդարենկոյի գոլի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում՝ 59-րդ րոպեին, «Ալ-Ահլին» առաջ անցավ հաշվի մեջ. նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ալ-Բուրայկանը:

65-րդ րոպեին Ջեյսոնը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 70-րդ րոպեին Բոնդարենկոն իր երկրորդ գոլով հաղթանակ պարգևեց հյուրերին՝ ձևակերպելով դուբլ:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը «Ալ-Ահլիի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց գրեթե ողջ հանդիպմանը՝ փոխարինվելով միայն 90+4-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ալ-Ահլին» 9 խաղից հետո վաստակեց 21 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Ալ-Ֆեյհան» 10 հանդիպումից հետո իր ակտիվում ունի 7 միավոր և գտնվում է 14-րդ տեղում:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրի շրջանակում նախատեսված «Ալ-Ահլի» – «Ալ-Նասր» հանդիպումը հետաձգվել է և կկայանա 2027 թվականի մարտի 6-ին։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել