Ուղիղ եթեր
Սպորտ 55 րոպե առաջ - 21:06 19-10-2026

Թիկնիզյանի հուսալի խաղն ու «Օլիմպիակոսի» հերթական հաղթանակը

Հունաստանի Սուպերլիգայի 7-րդ տուրում «Օլիմպիակոսը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Պանետոլիկոսին»։

Հյուրերի կազմում առանց փոխարինման խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

Վիճակագրական Sofascore հարթակը հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է բարձր՝ 7,5 միավորով։ Թիկնիզյանն աչքի է ընկել հուսալի գործողություններով։

Այս հաղթանակից հետո «Օլիմպիակոսը» 16 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։