Արտաքին 34 րոպե առաջ - 23:05 18-10-2026

Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա

Ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելան կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին ներողություն խնդրել ժողովրդից անկարգությունների համար և հրաժարական տալ։ Նա նաև խիստ քննադատել է պետության ղեկավարի ուղերձը ժողովրդին՝ նրա ելույթը անվանելով «ցավալի»։

«Մենք հատուցում ենք տասնամյակների հանդուրժողականության, հեղինակության կորստի, մեր ներքին անվտանգության ուժերի բարոյական և նյութական թուլացման համար»,- հայտարարել է Բարդելան։ Ըստ նրա, Ֆրանսիան պետք է սթափվի և կատարի ճիշտ քաղաքական ընտրություն։

Ավելի ուշ, մեկնաբանելով Մակրոնի ելույթը, «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը գրել է, որ ներկայիս իշխանությունը դրսևորում է վախկոտություն և շփոթվածություն և այլևս ոչինչ չի կարող առաջարկել ֆրանսիացիներին։

«Այս վախկոտ և ապակողմնորոշված իշխանությունն այլևս ոչինչ չունի, որ կարողանա ասել ֆրանսիացիներին, այլևս ոչինչ չունի նրանց առաջարկելու։ Այն այլևս նույնիսկ ի վիճակի չէ պաշտպանել նրանց»,- հայտարարել է Բարդելան։

Նշենք, որ Մակրոնը ժողովրդին ուղղված ուղերձում խոստացել է պատասխանատվության ենթարկել ջարդարարներին, պահանջել վնասի հատուցում և միաժամանակ ընդունել է քաղաքացիների մտահոգությունների հիմնավորվածությունը՝ կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց