Ներքին 4 տարի առաջ - 13:52 28-10-2021

Հրապարակավ պահանջում եմ, որպեսզի ներողություն խնդրի․ Ավանեսյանը՝ Վարդևանյանին

Երեկ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը թե՛ պատգամավորին, թե՛ ընդհանրապես տղամարդուն անվայել արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին, ես պահանջում եմ, որպեսզի նա հրապարակավ ներողություն խնդրի։ Այս մասին Կառավարության նիստից հետո հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Իմ կողմից հնարավորինս բոլոր իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի իրեն թույլ տված արտահայտությունների համար»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը երեկ հայտարարել էր, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի, կալանքի համար ուղիղ պատասխանատվություն են կրում ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հարցն այն է, որ դատարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին` պարզելու Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ Նախարարն այդպես էլ չի պատասխանել այդ գրությանը։ Մասնագիտական տեսանկյունից սա ոչ միայն խայտառակություն է, այլև լկտի վարքագիծ է պաշտոնի նկատմամբ»,– ասել էր Արամ Վարդևանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան