Իտալիայի կառավարությունը 500 զինվորական կուղարկի Միլան՝ հասարակական կարգն ապահովելու համար։ Il Messaggero թերթի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը կհաստատվի հոկտեմբերի 20-ին՝ նախարարների խորհրդի արտահերթ նիստում։
Այս միջոցի մասին որոշում է ընդունվել վարչապետ Ջորջա Մելոնիի գլխավորությամբ իրավապահ մարմինների և ՆԳՆ ներկայացուցիչների խորհրդակցության ընթացքում։
Զինվորականները Միլան կուղարկվեն որպես ուժեղացում՝ անցած հանգստյան օրերին քաղաքում տեղի ունեցած անկարգություններից և ջարդերից հետո։
Միայն առևտրի ոլորտին՝ քաղաքի կենտրոնում գտնվող խանութներին ու բարերին, հասցված վնասը գնահատվում է 700 միլիոն եվրո։ Վնասները պայմանավորված են ինչպես վանդալիզմի, թալանի և կողոպուտի դեպքերով, այնպես էլ խանութների ու ռեստորանների հարկադիր փակմամբ։