Արտաքին 46 րոպե առաջ - 19:48 20-10-2026

Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ

Անվտանգության հարցերով հայտնի թուրք փորձագետ և հատուկ նշանակության ուժերի նախկին սպա Մեթե Յարարը թուրքական TV Net-ի եթերում մեկնաբանել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը։

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է ոչ թե ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքից, այլ այն հայտարարություններից, թե «Ղարաբաղը նվաճվել է բացառապես սեփական ուժերով», իսկ թուրքական զենքի համար իրենք «պարզապես վճարել են, այն էլ՝ մի քանի անգամ ավելի թանկ»։

Անդրադառնալով այս մեղադրանքներին՝ վերլուծաբանը հիշեցրել է, որ նույնիսկ Ադրբեջանի այսօրվա տնտեսական բարեկեցության սկիզբը կապված է Թուրքիայի հետ, որը զրոյից մեծ ջանքեր է գործադրել՝ Կասպից ծովի էներգակիրները համաշխարհային շուկաներ արտահանելու համար նախատեսված հիմնական նավթագազային խողովակաշարերի կառուցումն առաջ մղելու ուղղությամբ։

Ըստ նրա՝ 1990-ականներից սկսած՝ Անկարան բառացիորեն զրոյից վերակառուցել է ադրբեջանական բանակը՝ այն կազմակերպելով իր ռազմական ուսումնարանների օրինակով, պատրաստել է սպաներ ու հետախուզական ուժերի ծառայողներ, տասնամյակներ շարունակ փակ է պահել Հայաստանի հետ սահմանը և պաշտպանել Նախիջևանը, որը կտրված էր Ադրբեջանի հիմնական տարածքից։

Իսկ 2020 թվականի պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ միայն անօդաչու թռչող սարքեր էր մատակարարում, այլև ցուցադրաբար իր F-16 կործանիչները տեղափոխեց Բաքու՝ երրորդ երկրներին ազդանշան տալով, որ չմիջամտեն պատերազմին։ Դրանից հետո Թուրքիան ինքն էլ բախվեց Արևմուտքի կողմից զենքի մատակարարման խիստ էմբարգոների՝ Կանադայից ու ԱՄՆ-ից մինչև Ֆրանսիա և Գերմանիա։

«Մեր պետության ներսում բոլորը գիտեն՝ Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել ոչ մի գումարով։ Այդ մասին տեղեկություններ կան ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական արխիվներում․ դա դրամական համարժեք չունի։ Եվ էլ ո՞ւմ համար պիտի մենք հանդուրժեինք արևմտյան էմբարգոները, եթե ոչ Ադրբեջանի համար», – ընդգծել է Յարարը։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է