Ներքին 4 տարի առաջ - 17:00 30-12-2021

Էջմիածնում 18-ամյա տղա է դանակահարվել

Արմավիրի մարզում 18-ամյա տղա է դանակահարվել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` ժամը 02։50-ի սահմանում ոստիկանությունը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի։

Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Պարզվել է, որ դանակահարվածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 18-ամյա Նժդեհ Դ-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Բաղրամյան 24 շենքի բակից, որտեղ էլ անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է նրան։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Պարզվել է նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, որը Արմավիրի մարզի 18-ամյա բնակիչ է։ Միջոցառումներ ե ձեռնարկվում հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի