Ներքին 2 տարի առաջ - 12:39 25-12-2023

Էջմիածնում պարեկները հայտնաբերել են որոնվող տղա երեխային, իսկ որոշ ժամանակ անց՝ նրա ծնողին. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վաղարշապատի վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Դավիթ Առաքելյանն ու կրտսեր պարեկ Արամ Մելքոնյանը էջմիածին քաղաքում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացի և հայտնում, որ իրենց բարեկամի երեխան 1 ժամ է՝ կորել է և չեն կարողանում գտնել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները որոնողական աշխատանքներ են կատարում և մոտ 1 կմ շառավղով փնտրելով երեխային, նրան հայտնաբերում են Մովսես Խորենացի փողոցում՝ «Հագուստի աշխարհի» դիմաց:

Նրանք երեխային տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ կարճ ժամանակ անց հայտնաբերում են ծնողին:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»