Արտաքին 4 տարի առաջ - 23:42 29-12-2021

Վրաստանում Սաակաշվիլիին աջակցող հացադուլավոր ակտիվիստները հայտնվել են հիվանդանոցում

Վրաստանում զանգվածային բողոքի ակցիայի իններորդ օրը երեք մարդ հոսպիտալացվել է։ Ինչպես գրում է Mtavari-ն, ակտիվիստները հացադուլ են հայտարարել՝ ի պաշտպանություն բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։

Հանրահավաքը տեղի է ունենում Թբիլիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակում։

«Այսօր հացադուլի իններորդ օրն է, շուրջ 300 մարդ շարունակում է հացադուլը, նրանցից մի քանիսին շտապօգնության խմբերը տեղափոխել են հիվանդանոց, մնացածը քիչ թե շատ կայուն վիճակում են»,- ասել է կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն։

Հայտնի է, որ մինչ օրս ավելի քան 20 մարդ դադարեցրել է հացադուլը։ Հիվանդանոցներում յոթ մարդ կա։

«Միացյալ ազգային շարժման» ղեկավար Նիկա Մելիայի խոսքով՝ ակտիվիստները կհրաժարվեն սննդից, քանի դեռ Սաակաշվիլին ազատ չի արձակվել։

Մինչդեռ Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել հարգել Սաակաշվիլիին։ Վրաստանում Ուկրաինայի հյուպատոսը վաղը կայցելի կալանավորված Սաակաշվիլիին։ Այժմ ուկրաինացի դիվանագետները սերտ կապ են պահպանում նախկին նախագահի փաստաբանների և բժիշկների հետ։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին