Արտաքին 4 տարի առաջ - 10:35 29-12-2021

ԱՄՆ Պետդեպը մտադիր է ֆինանսավորել «ժողովրդավարության զարգացումը» Հայաստանում

Երևանում ԱՄՆ դեսպանատունը «ժողովրդավարության զարգացմանն» ուղղված առաջարկների բաց մրցույթ է հայտարարել: Ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 400 հազար դոլար։ Դրամաշնորհի տեքստին ծանոթացել է RT-ն։

«Այս ծրագիրն ուղղված է ժողովրդավարության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների աջակցմանը, մարդու իրավունքների պաշտպանության խրախուսմանը և Հայաստանում քաղաքացիական դաստիարակությանը աջակցելուն»,- նշված է փաստաթղթում:

Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել հայկական ՀԿ-ները, այդ թվում՝ վերլուծական կենտրոնները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ոչ պետական կազմակերպությունները և ԶԼՄ-ները:

Դրամաշնորհի նկարագրության մեջ նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու անկախ ԶԼՄ-ների աջակցության նախաձեռնություններին, «Հայաստանում քաղաքացիական մասնակցության, քաղաքական քննարկումների և սոցիալական պատասխանատվության զարգացման գործում երիտասարդների ներգրավմանը», ինչպես նաև «համացանցում ազատության ամրապնդմանը»:

Ընդ որում, ԱՄՆ դեսպանատանը ընդգծում են, որ կրթական հայտերը կդիտարկվեն միայն այն դեպքում, եթե «նման կրթությունը թույլ կտա կոնկրետ չափելի արդյունքների հասնել»:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը միջոցներ էր հատկացրել Վրաստանի հետ «մշակութային կապերի ամրապնդման» ծրագրերի համար:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում