Արտաքին 4 տարի առաջ - 16:39 23-09-2021

Ուկրաինան օլիգարխներին արգելել է տնօրինել ԶԼՄ-ների և ֆինանսավորել կուսակցությունները

Ուկրաինայի Գերագույն ռադան որոշիչ երկրորդ ընթերցմամբ ընդունել է ապաօլիգարխացման մասին օրինագիծը: Ըստ այդմ՝ օլիգարխներին արգելվում է տնօրինել ԶԼՄ-ների և ֆինանսավորել քաղաքական կուսակցությունները, գրում է «Ստրանա.ua-»-ն:

Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 279 պատգամավոր: Նրանց մեծ մասը նախագահի՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամներն են: Դեմ են արտահայտվել «Բատկիվշչինա», «Եվրոպական համերաշխություն», «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունների անդամները:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծը խորհրդարան է ներկայացրել հուլիսի 1-ին: Փաստաթղթի համաձայն՝ օլիգարխ է համարվում այն ​​անձը, որի հաստատված ակտիվների արժեքը մեկ միլիոնով գերազանցում է ապրուստի նվազագույնը: Օլիգարխներին արգելվելու է ներդրումներ կատարել քաղաքական կուսակցություններին աջակցելու համար, գնել մեծ սեփականաշնորհումների օբյեկտներ և տնօրինել ԶԼՄ-ների:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան