Սաակաշվիլին ժամանակավորապես կմնա Գորիի հիվանդանոցում. Քրեակատարողական ծառայություն
copy image url

Սաակաշվիլին ժամանակավորապես կմնա Գորիի հիվանդանոցում. Քրեակատարողական ծառայություն

Արտաքին 3 տարի առաջ - 13:59 28-12-2021

Վրաստանի քրեակատարողական հատուկ ծառայության հաղորդմամբ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանակավորապես կմնա Գորիի զինվորական հոսպիտալում։

«Հանրային մեծ հետաքրքրությունից ելնելով տեղեկացնում ենք, որ այս տարվա դեկտեմբերի 27-ին, դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի բուժման ավարտից հետո, բժշկական անձնակազմը որոշում է կայացրել Միխեիլ Սաակաշվիլիին դուրս գրել Գորիի զինվորական հոսպիտալից։

Միխեիլ Սաակաշվիլին չի ենթարկվել իրեն՝ Ռուսթավիի թիվ 12 մեկուսարան տեղափոխելու վերաբերյալ Հատուկ քրեակատարողական ծառայության օրինական պահանջին։ Անհանգստության պատճառով, նա ճնշման տատանումներ է ունեցել, ինչը հանգեցրել է Հատուկ քրեակատարողական ծառայության որոշմանը` ժամանակավորապես հետաձգելու օրինական տեղափոխման որոշման կատարումը»,- ասվում է քրեակատարողական ծառայության տարածած հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Դուք չհասաք իմ որդու աշխարհ. ինչու աուտիզմ ունեցող Դավիթը չմասնակցեց «Վերջին զանգ»-ին
16:17 Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան
20:38 Դատապարտելի է, որ ազապ աղջկան բռնել են. Վարդան Ղուկասյանը` Լիլիթ Աղեկյանի մասին
18:41 Պայքարելու ենք մինչև վերջ․ չարենցավանցիները պահանջում են վերադարձնել անձնագրայինը
20:57 Արայիկ Հարությունյանը Բաքվի «դատական նիստին» ասել է, որ ցանկանում էր համաձայնության հասնել Ադրբեջանի հետ
17:30 Գանգոսկրի կոտրվածք, ուղեղի սալջարդ. երեխայիս վրաերթի ենթարկողը միայն վարորդական իրավունքից է զրկվել
22:23 Մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք. Սամվել Բալասանյանի որդու պատասխանը
21:03 Շատերի մուրազը փորն է մնալու. Վարդան Ղուկասյանը` ՔՊ-ական ավագանուն
23:37 Հիմա էլ Թումանյանի «Դառնացած ժողովուրդ»-ն են համատեքստից կտրում ու իրենց տգետ, պարտվածի, խեղկատակի խոսույթով շուլալում
18:58 Շիրակի մարզի 7 գյուղական դպրոցներ չունեն շրջանավարտ