Արտաքին 5 տարի առաջ - 18:15 04-06-2021

Սաակաշվիլին արձագանքել է Վրաստանում ընտրություններին չխառնվելու կոչին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաղորդել է, որ մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Վրաստանում հոկտեմբերին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում անցկացվող ընտրարշավին: Այս մասին Վրաստանի նախկին ղեկավարը հայտնել է հունիսի 3-ին Facebook-ի իր էջում:

Քանի որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համաձայնել է հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե տեղական ընտրությունների ընթացքում ստանա ձայների 43%-ից պակաս, Սաակաշվիլին կարծում է, որ չափազանց կարևոր է մասնակցել այդ «հանրաքվեին»:

«Ես ոչ միայն ակտիվորեն խառնվելու եմ այս աշնանը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով հանրաքվեին, այլև ղեկավարելու եմ Վրաստանում այդ իշխանությանը հեռացնելու մեր արշավը, և ոչ ոք ինձ ցուցում չի տա»,- գրել է նախկին նախագահը:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին