Ներքին 4 տարի առաջ - 15:39 20-04-2022

44-օրյա պատերազմի օրերին հայտնի դարձած հրետանավորը միացել է հացադուլավորների կոչին

Արցախյան 44-օրյա պատերազմի «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․

«Միանում եմ: Արցախի պետականությունը և մեր հայրենակիցների՝ պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեքներ են:

Կոչ եմ անում երիտասարդներին միանալ՝ մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին: Սպասում ենք 19:30-ին Ազատության հրապարակում»։

Տեսանյութում Մնացական Ավետիսյանը նշում է, որ գնացել է Ազատության հրապարակ՝ սատարելու և իր զորակցությունը հայտնելու հաջակցություն այն գաղափարների, որոնց համար տղաները սկսել են հացադուլ։

«Նվերի և Արթուր հետ մարտական զինակից ընկերներ ենք, շատ կարևոր է, որ նրանք, ովքեր անկախության սերունդ են, ապրել են անկախության տարիներին, գտնվեն այստեղ՝ տղաներ կողքին և ձևավորեն մի կարևոր ուժ, որը հետագայում հստակ կարտահայտի արժեքների մասին իր պատկերացումները»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա