Արտաքին 4 տարի առաջ - 14:18 27-12-2021

Պուտինը հարվածել է թյուրքական աշխարհին. Թուրքիա

Թուրքիան շատ խանդոտ է արձագանքել դեկտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օրենքի ստորագրմանը, որն արգելում է տարածաշրջանների ղեկավարներին անվանել նախագահ։ Միակ տարածաշրջանը, որտեղ տարածաշրջանի ղեկավարը կոչվում էր նախագահ, Թաթարստանն էր։ Թուրքիայում կարծում են, որ Պուտինն այդ կերպ կայացրել է «վրդովեցուցիչ» որոշում թյուրքական բնակչության նկատմամբ և հարված է հասցրել թյուրքական աշխարհին։

Ինչպես ասվում է Türkiye պարբերականում, Ռուսաստանը «քայլ առ քայլ անշեղորեն և վստահորեն շարժվում է դեպի գերտերություն դառնալու ճանապարհին իր նպատակը՝ դաշնությունից ցարական ժամանակներ»։ Հեղինակը վրդովված է, որ աշխարհը պարզապես դրան նայում է, և որ թյուրքական պետությունների կազմակերպությունը չի նկատում այդ իրադարձությունները։

Թաթարստանի նախագահի կարգավիճակի վերացումը, կարծում է թերթը, նշանակում է, որ փաստացի հանրապետության ղեկավարը դառնում է դաշնային կուսակալ։

«Թաթարստանը կորցրել է իր հատուկ և ինքնավար դիրքը»,- ասվում է հրապարակման մեջ։

Թուրք հեղինակին զայրացրել է նաև այն փաստը, որ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ ազգային հանրապետություններում, ավագ դասարաններում և բուհերում ուսուցումն իրականացվում է ռուսերենով։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին
22:29 Իրական խաղաղություն՝ հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ մնացածը փուչիկներ են