Արտաքին 4 տարի առաջ - 11:50 12-11-2021

Թուրքիայում այսօր կայանալու է Թյուրքական խորհրդի 8-րդ գագաթնաժողովը

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ Մարմարա ծովի Ժողովրդավարության և ազատությունների կղզում (նախկին՝ Յասըադա) կայանալու է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) 8-րդ գագաթնաժողովը, գրում է ermenihaber-ը։

Գագաթնաժողովին մասնակցելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և որպես դիտորդ երկրներ՝ Հունգարիայի վարչապետը և Թուրքմենստանի նախագահը։

Գագաթնաժողովում նախատեսվում է ընդունել կազմակերպության գործունեության և ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ, այդ թվում՝ հաստատել առաջիկա 20 տարիների տեսլականի փաստաթուղթը և վերանվանել Թյուրքական խորհրուրդը՝ դրան տալով Թյուրքական պետությունների կազմակերպություն անունը։

Գագաթնաժողովում Թյուրքական խորհրդի նախագահությունն Ադրբեջանից կանցնի Թուրքիային։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ