Ներքին 4 տարի առաջ - 11:57 03-06-2022

Երևանում կայանալու է ՀԱՊԿ ԽՎ նիստ. ընդդիմությունը հիմնավորել է, թե ինչու չի կարող մասնակցել

Հունիսի 6-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է ունենալու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը: Նիստին թեև հրավիրված են նաև Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, Past.am-ի տեղեկություններով, նրանք որոշել են չմասնակցել։

Կայքի աղբյուրի փոխանցմամբ, աննպատակահարմար համարելով մասնակցությունը՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները նամակ են ուղարկել նիստը նախագահող՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ տեղեկացնելով իրենց որոշման մասին և ներկայացնելով իրավիճակը։ Խմբակցությունները նամակում նշել են, որ քանզի, ըստ նիստի ֆորմատի, ելույթի իրավունք ունեն միայն խորհրդարանների խոսնակները, իսկ ընդդիմությունը ելույթով հանդես գալ չի կարող, իրենք նպատակահարմար չեն համարում մասնակցությունը՝ պնդելով, որ Հայաստանի գործող իշխանությունը չի ներկայացնում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը։

Ընդդիմադիր պատգամավորները նաև կարևոր են համարել երկխոսությունը ՀԱՊԿ մասնակից-պետությունների գործընկերների հետ և նամակում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների և ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու համար օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի ընդդիմության մոտեցումները։

Ամենից շատ դիտված

19:30 Մահվան հաշվին «բարեփոխում» կամ 250-դրամանոց «աննախադեպ» հաղթանակ
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
18:38 Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում. մնում էր համերգին Ջենիֆեր Լոպեսին հրավիրել
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:17 Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը