Ներքին 4 տարի առաջ - 12:33 23-12-2021

Լարված իրավիճակ Փարաքարում. «Ապրելու երկիրը» դրսում երդմնակալության արարողություն է անում

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում լարված իրավիճակ է. «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները հավաքվել են համայնքապետարանի առջև և պնդում են, որ իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանն է ընտրվել համայնքի ղեկավար։ Տեղում մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։

Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար:

Իսկ, ահա, «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է` ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ՔՊ-ի ավագանու անդամները):

«Դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ և մենք 49 տոկոս ձայն ենք հավաքել։ Համայնքի ղեկավարի ընտրության օրը միայն «Ապրելու երկիրն» է համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել, որն էլ ընտրվել է։ Նիստին հայտարարվել է, որ Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքի ղեկավար և այսօր ժամը 12-ին պետք է նրա երդմնակալության արարողությունը լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքսյա Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել