Մամուլ 4 տարի առաջ - 11:34 23-12-2021

Հայկ Մարությանի կինը հայտարարություն է տարածել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երեւանի ավագանին անվստահություն էր հայտնում, մենք կապ հաստատեցինք Մարությանի կնոջ՝ ազգությամբ չեխ Իվա Մարությանի հետ։ Հարցրինք` մնալո՞ւ եք Հայաստանում, թե՞ կհեռանաք երկրից, եթե Մարությանը պաշտոնանկ արվի։ Քաղաքապետի կինն ասաց․ «Իհարկե, միանշանակ մնալու ենք Հայաստանում, մենք մշտապես՝ ամբողջ մեր կյանքում ապրելու ենք այստեղ»։

Իսկ մտավախություն չունե՞ք, որ հայտնի ձեռագրով իշխանությունները քրեական գործեր կհարուցեն Ձեր ամուսնու նկատմամբ, հետապնդումներ կսկսեն, ի՞նչ կանեք այդ դեպքում։

Մենք շատ ամուր ընտանիք ենք եւ ամեն ինչի պատրաստ ենք, ոչ մի բանից չենք զարմանում, այնքան բան ենք տեսել մեր կյանքում, մեր տրամադրությունը շատ բարձր է, եւ մենք ազնիվ մարդիկ ենք ու գիտենք, որ վերջում արդարությունը հաղթում է։ Ես, համենայնդեպս, էդ հավատքն ունեմ, այսինքն՝ մենք ոչ մի բանից չենք վախենում։

Իսկ սպասելի՞ էր Ձեզ համար այս պրոցեսը։

Եթե ոչ մի բանից չենք զարմանում, ուրեմն երեևի սպասելի էր նաև»:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը