Մամուլ 3 տարի առաջ - 08:20 24-08-2023

Ովքեր են ընդգրկված Հայկ Մարությանի գլխավորած ցուցակում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաեւ Նարինե Արամյանը՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող Լարիսա Ալավերդյանի դուստրը:

Նա իրավապաշտպան է, եւ նրան հաճախ կարելի է տեսնել «Կիսաբաց լուսամուտներ» հայտնի հաղորդաշարի եթերում։ Թե ինչ կապ կա Ալավերդյանի դստեր եւ Մարությանի միջեւ, եւ ինչպես է նա հայտնվել այս թիմում, Լարիսա Ալավերդյանը մեզ ասաց, որ չի խառնվում դստեր որոշումներին եւ չի կարող նաեւ նրանց կապի մասին ասել։

Հայկ Մարությանի ցուցակում հինգերորդը Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն է, ով Մարությանի քաղաքապետության օրոք ավագանու մանդատը վայր չդնելով՝ զբաղեցրել էր նաեւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդանյանը Մարությանի կնոջ՝ Իվայի ընկերուհիներից է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում