Մամուլ 4 տարի առաջ - 08:09 12-04-2022

Հայկ Մարությանի քաղաքական ստենդափը պատրաստ է․ նրա հետևում Տիգրան Ավինյա՞նն է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայկ Մարությանի քաղաքական ստենդափը, որի մասին գրել էինք, գրեթե պատրաստ է։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Սունդուկյանի բեմում ներկայացնելու։ Մարությանին մոտ կանգնած աղբյուրը պատմում է, որ նա ի սկզբանե մտադիր չի եղել մոնոներկայացում բեմադրել, ցանկացել է նախկին կոլեգաներին ներգրավել՝ «Յոթ ու կեսի» տիպի զիլ ներկայացումով հանդես գալ։ Սակայն նախկին ընկերները մերժել են, քանի որ քաղաքապետ եղած շրջանում նա ոչ մեկի զանգին չի պատասխանել, ոչ մեկին ոչ մի հարցում չի ընդառաջել, նրանից նեղացած են։ Ուստի որոշել է միայնակ բեմ բարձրանալ՝ Վարդան Պետրոսյանի նման։ Ներկայացումն իրականում քաղաքական մուտքի նախերգանքն է լինելու, քաղաքական դաժան քննադատություն՝ ուղղված նախկին գործընկերներին՝ ՔՊ-ին։ Սակայն մի մասին ավելի շատ է թիրախավորելու, քան մյուսներին։

Օրինակ, Նիկոլ Փաշինյանին հնարավորինս կխնայի, քանի որ դա կարող է իր համար վատ «հետեւանքներ» ունենալ, փոխարենը կոշտ քննադատության կարժանանան մյուսները, առաջին հերթին՝ Ալեն Սիմոնյանը, եւ բոլոր նրանք, ովքեր չպաշտպանեցին իրեն։ Մարությանը հույս ունի այս ներկայացմամբ այնպիսի քաղաքական ֆուրոր անել, որ իր շանսերը՝ որպես Երեւանի քաղաքապետի թեկնածուի, աճեն։ Նա առաջադրվելու է, սակայն թե որ կուսակցության ցուցակով՝ հայտնի չէ։ Ընդդիմադիրները կասկածներ ունեն, որ այս պրոյեկտի հետեւում Տիգրան Ավինյանն է, որը քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն է։

Մարությանն ընդդիմությունից ձայներ կտանի, ինչը կաշխատի Ավինյանի օգտին։ Ակնհայտ է, որ Մարությանը չի լինելու ընդդիմության միասնական թեկնածուն, միեւնույն ժամանակ նրան ձայն տվողները չեն լինելու իշխանության համակիրները։ Իսկ եթե ընդդիմությունը մի քանի թեկնածու առաջադրի, ապա այս ծրագիրը հոյակապ արդյունք կտա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից