Ներքին 3 տարի առաջ - 13:09 03-09-2023

Ավինյա՞նն է որոշում, թե՞ օնլայն քաղաքացիները. նիկոլապետության առանձնահատկությունները

2023թ․ մարտի 15-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ժամանակ հայտնել էր, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Նա նաև տեղեկացրել էր, որ Շառլ Ազնավուրի հիմնադրամի հետ քննարկումները սկսվել են դեռևս նախորդ տարվանից: Նիստի ժամանակ փոխքաղաքապետը նաև հայտնել էր, որ դեռևս էսքիզային տարբերակը չկա:

Մայիսի 25-ին Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ հրապարակեց՝ տեղեկացնելով, որ այցելել է հայտնի հայ քանդակագործ Դավիթ Երևանցու արվեստանոց․ «Դավիթ Երևանցին ներկաներին ցույց տվեց արձանի էսքիզն ու հենց դրա համաձայն էլ քաղաքի ամենասրտում՝ Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման հատվածում կտեղադրվի մեծանուն հայի արձանը»,- հրապարակած լուսանկարներին կից գրել էր Ավինյանը։

Դավիթ Երևանցու ցուցադրած էսքիզը, սակայն, բուռն քննարկումների կիզակետում հայտնվեց և հայտնի շատ արվեստագետների դժգոհությունն առաջ քաշեց։ Ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Ավինյանի հայտարարությունից օրեր անց Երևանի քաղաքապետարանը հուշարձանի էսքիզի ներկայացման համար բաց մրցույթ է հայտարարում, և դա այն դեպքում, երբ արդեն հայտարարվել էր, թե ում էսքիզով է տեղադրվելու արձանը։

Օրեր առաջ վերջապես հրապարակվեցին բաց մրցույթում ներկայացված 37 հայտերը: Զավեշտն այն էր, որ արձանի էսքիզի ընտրությունը պետք է որոշվի առցանց քվեարկությամբ, էսքիզները քվեարկության էին դրվել «Ակտիվ քաղաքացի» հարթակում: Նախագծերը թեև քիչ չէին, բայց հանրության մոտ ավելի շատ դժգոհության ալիք առաջ բերեցին։ Էսքիզները հավանության չարժանացան նաև մշակույթի մի շարք գործիչների կողմից։

Նշվում էր նաև, որ ներկայացված նախագծերը գնահատելու է պրոֆեսիոնալ ժյուրին։

Երեկ վերջապես ամփոփվեցին Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման համար հայտարարված մրցույթի արդյունքերը: Թեև ներկայացվել էր 37 հայտ, սակայն որևէ էսքիզ ժյուրիի կողմից այդպես էլ չի ընտրվել: Իսկ քաղաքապետարանից հայտնել են, որ կհայտարարվի մրցույթի երկրորդ փուլ և արտերկրից ճարտարապետների ներգրավվածությունը ապահովելու համար ավելի մեծ իրազեկում կկազմակերպվի:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում