Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 13-01-2026

Տիգրան Ավինյա՛ն, անունդ լավն ա, բայց անտառը թթվածին ա արտադրում. հարցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է մայրաքաղաքում օդի որակի խնդրին՝ նշելով, որ կենտրոնացել են ավելի շատ վերլուծական տվյալներ տրամադրելու և դրա հիման վրա գործողությունները կարգավորելու վրա։ Նրա խոսքով՝ այդ կանխատեսումների հիման վրա հնարավոր է իրականացնել համապատասխան գործողություններ։

«Մարդկանց հետ խոսակցության մեջ հասկանում եմ՝ կան ինտուիտիվ կարծիքներ, որ եթե Երևանը վերածվի մի մեծ անտառի, խնդիրը կվերանա։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Սրա օրինակը Սարաևո քաղաքն է Բոսնիա և Հերցեգովինայում. այն առաջին հերթին անտառ է, հետո՝ քաղաք, բայց ցուցանիշները խայտառակորեն բարձր են։ Այնտեղ ներքին կանաչապատման աշխատանքները մեծ արդյունք չեն տալիս»,– ասել է նա՝ շեշտելով, որ կարևոր են կանխատեսումները, որոնց հիման վրա քաղաքապետարանը կպլանավորի հետագա գործողությունները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Տիգրան Ավինյանի հետ, որ Երևանի փոխարեն անտառ էլ լիներ, օդն աղտոտված կլիներ»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ համաձայն չէ Տիգրան Ավինյանի հետ, որոշներն էլ ասացին, որ դա անտրամաբանական է։

«Ոչ, ծիծաղելի ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ անհնար է, որ անտառ լիներ ու օդն աղտոտված լիներ։ «Իհարկե ոչ, ոնց կարար անտառ լիներ ու օդը աղտոտված լիներ, բնականաբար կանաչը և՛ փոշին ա կլանում, և՛ մաքրում ա, և՛ թթվածին ա արտադրում. կարող ա ես չգիտեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ հետևյալ կարծիքը հայտնեց. «Ոչ իհարկե, ոնց կարաս էդ մտքի հետ համաձայն լինես, երբ որ անտառը մեզ տալիս ա թթվածին։ Դա ուղղակի ասել ա, էն մարդն ով տեղյակ չի, թե՛ էկոլոգիայից, թե՛ քաղականությունից, թե՛ ամեն ինչից։ Տիգրան Ավինյա՛ն, անունդ լավն ա, դու էլ հայ տղա ես, բայց չգիտես, որ անտառը թթվածին ա արտադրում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ