Երևան +10°
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 6 ամիս առաջ - 19:45 11-11-2023

Շենգավիթի թաղապետը լավն է, բայց ազգանունը չգիտենք. հարցում

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը Ռազմիկ Մկրտչյանն է, որշրջանը ղեկավարում է արդեն 5 տարի։ Սակայն Մկրտչյանին վարչական շրջանի բնակիչներից շատերը չեն ճանաչում։

Oragir.News-ն անցորդներից հետաքաքրվեց՝ գիտե՞ն, թե ով է Շենգավիթի թաղապետը։

Հարցավածների մեծամասնությունն ասացին, որ չգիտեն, քաղաքացիներից մեկն էլ պատասխանեց այսպես.

«Ես սկի չգիտեմ՝ ես ով եմ, ուր մնաց իմանամ Շենգավիթի ղեկավարն ով է»։

Մի քաղաքացի էլ պատասխանելով մեր հարցին ասաց, որ ղեկավարը լավն է, բայց ազգանունը չգիտի։

Մանրամասները՝ տեսանյութում։