Ներքին 2 տարի առաջ - 13:18 09-08-2023

Հարցված երևանցիների 9,3 տոկոսը քվեարկելու է Տիգրան Ավինյանի օգտին, 3,7 տոկոսը` Հայկ Մարությանի

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրել է առաջիկա ավագանու ընտրությունների վերաբերյալ «Սպասելով» խորագրով իրականացված հեռախոսային հարցման տվյալները, որն իրականացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում։

Հարցված երևանցիների 9,3 տոկոսը նշել է, որ քվեարկելու է ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին, Հայկ Մարությանի օգտին` 3,7 տոկոսը, «Հայաստան» դաշինքի օգտին` 2,8 տոկոսը, Մանե Թանդիլյանի օգտին՝ 2,2 տոկոսը, Դավիթ Խաժակյանի օգտին` 2 տոկոսը:

Հայաստանի Եվրոպական կուսակցության օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 2,2 տոկոսը, «Հանրային ձայն»-ից Արտակ Գալստյանի համար՝ 1,4 տոկոսը, ՀՀԿ-ին` 1,2-ը, Վիկտոր Մնացականյանին` 1,1 տոկոսը, Արտակ Զեյնալյանին` 0,9 տոկոսը, Նատալյա Ռոտենբերգին` 0,7 տոկոսը:

Ընտրություններին չեն մասնակցելու 19,2 տոկոսը, ոչ մեկին չեն ընտրելու 11 տոկոսը:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան