Ուղիղ եթեր
Մանկական Եվատեսիլը կանցկացվի Հայաստանում
copy image url

Մանկական Եվատեսիլը կանցկացվի Հայաստանում

Ներքին 3 տարի առաջ - 17:34 21-12-2021

Փարիզում դեկտեմբերի 19-ին տարած հաղթանակի շնորհիվ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանում։ Այս մասին պաշտոնական հայտարարություն են տարածել Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

«14-ամյա Մալենայի «Քամի քամի» երգը հաղթեց 19-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին 19 երկրի ներկայացուցիչ: Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է մրցույթում։ 2022 թվականին Հայաստանը երկրորդ անգամ կհյուրընկալի Մանկական Եվրատեսիլը»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը իր խոսքում նշել է․

«Հայաստանի հետաքրքիր, բարձրակարգ և ժամանակակից կատարողը նոր նշաձող սահմանեց մրցույթի համար։ Հայաստանի ոգևորությունը մրցույթի հանդեպ անսահման է, և մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հաջորդ տարի ցանկություն է հայտնել հյուրընկալելու 20-րդ Մանկական Եվրատեսիլը։ Անհամբերությամբ սպասում ենք նրանց հետ համագործակցությանը, որպեսզի միասին կազմակերպենք յուրահատուկ շոու, որը հոբելյանական է»։

Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Նոել Քարանը հավելել է․

«Անչափ ոգևորված ենք այս շաբաթ Փարիզում Հայաստանի տարած երկրորդ հաղթանակով և շնորհավորում ենք Մալենային ու Հանրային հեռուստաընկերության աշխատասեր պատվիրակությանը շլացուցիչ հաղթանակի կապակցությամբ։ Ողջունում ենք մեր ԵՀՄ-ի հայաստանյան անդամի՝ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը հյուրընկալելու պատրաստակամությունը և սպասում փայլուն համագործակցության ԵՀՄ-ի և Հանրային հեռուստաընկերության միջև գալիք ամիսներին»։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ երգի պրեմիերայի առաջին իսկ րոպեներից մենք հավատում էինք Մալենայի հաղթանակին՝ տեսնելով եվրոպացի երաժշտասերների բուռն արձագանքը, հետևաբար և անհամբերությամբ սպասում՝ հյուրընկալելու նաև այս մասշտաբային միջոցառումը Հայաստանում:

«Մեր հայրենակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին Հայաստանի վերադարձը եվրատեսիլյան ընտանիք, ավելին՝ անհամբեր սպասում ենք այս տպավորիչ միջոցառումը մեր երկրում հյուրընկալելուն: Բարի գալուստ Հայաստան»,-ասել է Հովհաննես Մովսիսյանը:

Նշվում է, որ Մանկական Եվրատեսիլ 2022 մրցույթի Հայաստանում անցկացման վայրն ու ամսաթիվը կհաստատվեն մոտակա ամիսներին։

Ամենից շատ դիտված

23:23 Տգետ վարչապետին հորդորեք պահպանել Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը՝ հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից
23:02 Փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի և հեռատես գործելու մասին է. Աննա Հակոբյանը Ավստրիայում մասնակցել է աշխատաժողովի
23:40 Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորեցին
22:08 Ինքը թեմա չի ինձ համար, չկա, ոչ միայն չարիք, այլև չիք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
23:36 Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ
21:49 Սրանք ծաղիկներ չեն, այլ իմ Գորիսի բնակիչներն են. Յաշա Խաչյան
21:44 Հայտնի է՝ որտեղ է ընդունելու Էրդողանը Փաշինյանին
21:56 Աբսուրդ է մարդուն մեղադրել նրա համար, որ հայտարարել է՝ եկեղեցու կողքին է. Ռոման Երիցյան
13:02 Հերացին էլ, Մաշտոցն էլ կփակեմ, մենք մեր ուզածին հասնելու ենք, պիտի գան մեր երեխեքը. ակցիայի մասնակից
08:23 Վախեցել են, որ Տաշիրից Երևան կգան Կարապետյանին աջակցելու. Հրապարակ