Rzeczpospolita-ի լեհական հրատարակության հեղինակ Էդժեյ Բելեցկին նյութ է հրապարակել, որտեղ վարկած է առաջ քաշել, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն որոշել է ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայի դեմ։ Բելեցկին իր եզրակացությունները հիմնավորում է նրանով, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին պահանջներ է առաջադրել, որոնք չեն կարող կատարվել։ Նշենք, որ Կրեմլը բազմիցս հերքել է արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները, թե իբր Մոսկվան պատրաստվում է ներխուժել Ուկրաինա։
Հոդվածում ընդգծվում է, որ եթե ՆԱՏՕ-ն գնա Ռուսաստանի պահանջները կատարելու, դա կնշանակի դաշինքի հանձնում։ Ըստ նյութի հեղինակի՝ Մոսկվան դա հասկանում է.
Բելեցկին գրում է, որ Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն դեռ չեն մերժել Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ բանակցելու հնարավորությունը, սակայն արդեն հասկացրել են, որ չեն համաձայնի կատարել ռուսների հիմնական պայմանները, այդ թվում՝ Ուկրաինային դաշինք չընդունելու պարտավորությունը։ .
Հեղինակը պնդում է, որ, թերևս, այս անիրագործելի պահանջներն առաջ են քաշվել որպես մարտավարական տեխնիկա, երբ բանակցություններից առաջ նշաձողը հնարավորինս բարձրացվում է, որպեսզի հետագայում ինչ-որ բան զիջվի։ Բայց նա գալիս է այն եզրակացության, որ, ամենայն հավանականությամբ, բանն այլ է։ «Շատ ավելի հավանական է, սակայն, որ Պուտինը որոշել է հայտարարել իր պատրաստակամության մասին՝ վճռական պայքարի մեջ մտնելով Կենտրոնական Եվրոպայում ազդեցության ոլորտները բաժանելու համար»,- գրում է Բելեցկին։
Հոդվածում առաջարկվում է նաև, որ Մոսկվան թույլ գործիչ է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով արտոնել է Աֆղանստանից նվաստացուցիչ տարհանումը և, հետևաբար, հույս ունի, որ նրան կստիպեն գնալ զիջումների։
«Բայց, թերևս, Պուտինն արդեն ներխուժելու որոշում է կայացրել, և այժմ նա պարզապես ցանկանում է ցույց տալ, որ խոսելու բան չունի Արևմուտքի հետ»,- իր հոդվածի վերջում նշել է Բելեցկին։