Արտաքին 1 տարի առաջ - 14:43 16-07-2025

Patriot-ի համար հրթիռների մատակարարումը Ուկրաինա արդեն սկսվել է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային խոստացված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների մատակարարումն արդեն ընթացքի մեջ է։ «Դրանք արդեն ճանապարհին են։ Հրթիռները ստացվելու են Գերմանիայից, իսկ հետո Բեռլինը դրանք կփոխարինի։ Բոլոր դեպքերում, Միացյալ Նահանգները ստանում է ամբողջական վճարը»,- հայտարարել է Թրամփը հուլիսի 15-ին Էնդրյուսի ռազմաօդային բազայում։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ մտադիր չէ Ուկրաինային հեռահար զենք փոխանցել։ The Washington Post թերթն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ապագա մատակարարումների շրջանակներում դիտարկվում է Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռներ փոխանցելու հնարավորությունը. դրանց որոշ մոդիֆիկացիաներ կարող են թիրախներ խոցել մինչև 5,5 հազար կմ հեռահարությամբ: Military Watch Magazine-ի տեղեկություններով էլ՝ հեռանկարում Կիևին կարող են փոխանցել նաև բարձր ճշգրտությամբ սպառազինության այլ տեսակներ, ներառյալ՝ JASSM հրթիռներ, որոնք ունեն 370-ից մինչև 1800 կմ հեռահարություն:

Associated Press-ը, սակայն, հղում անելով ուկրաինացի զինվորներին, հաղորդում է, որ ամերիկյան զենքի մատակարարումների ուշացումները ստիպել են Ուկրաինայի զինված ուժերին կրճատել ռազմական գործողությունների մասշտաբները:

«Առաջնագծում գտնվող ուկրաինացի զինվորականներն իրենց հիասթափությունն ու զայրույթն են հայտնում ամերիկյան զենքի մատակարարումների ձգձգումների և անորոշության համար: ԱՄՆ ռազմական օգնության տրամադրման ուշացումները ստիպել են ուկրաինական զորքերին սահմանափակել զինամթերքը և կրճատել գործողությունների մաշտաբները»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie