Արտաքին 4 տարի առաջ - 15:04 18-12-2021

Քամին քշել է փչովի բատուտը. մահացել է 5 երեխա

Ավստրալիայում հինգ երեխա է մահացել, երբ ուժեղ քամին քշել է փչովի բատուտ-պալատը, հաղորդում է Sydney Morning Herald-ը:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Թասմանիա կղզում՝ տարրական դպրոցներից մեկում ուսումնական տարվա ավարտի տոնակատարության ժամանակ։ Քամին բատուտը գետնից բարձրացրել է մի քանի մետր, մինչև տասը մետր բարձրությունից երեխաներն ընկել են գետնին։ Երեխաներից մի քանիսը եղել են փակ պլաստիկե փուչիկների մեջ, երբ տեղի է ունեցել միջադեպը, սակայն Թասմանիայի ոստիկանության կոմիսար Դարրեն Հայնը հայտնել է, որ զոհերի մեծ մասը եղել է փչովի պալատում:

Մահացածների թվում են երկու տղա և երկու աղջիկ, ըստ որոշ տվյալների՝ վեցերորդ դասարանի աշակերտներ, 11-12 տարեկան։ Եվս չորս երեխա հոսպիտալացվել է, նրանցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են։

Տեղի կրթության դեպարտամենտը հայտնել է, որ երեխաների շրջանում բատուտի օգտագործման ժամանակավոր արգելք է սահմանվում, և այն ուժի մեջ կմնա մինչև հետաքննության ավարտը:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ