Մամուլ 4 տարի առաջ - 09:35 18-12-2021

Որսորդությամբ զբաղվել ցանկացողները կտուգանվեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում այն քաղաքացիները, որոնք կցանկանան որսորդությամբ զբաղվել, ՀՀ ոստիկանության կողմից կստուգվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նոր նախագիծ է մշակել և հանրային քննարկման դրել: Բանն այն է, որ մինչ այսօր բացակայում է որսորդական մինիմումի քննության անցկացման կարգը, ինչի համաձայն՝ պետք է ստուգվի որսորդների՝ որս կատարելու համար պարտադիր և անհրաժեշտ գիտելիքների իմացության աստիճանը։ Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ ֆիզիկական անձինք որսորդական մինիմումի քննության հանձնման արդյունքում ձեռք են բերում որսորդական վկայական, ինչը հանդիսանում է որս կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։

Ավելին, «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվել է լրացում, որով սահմանվել է տուրք՝ որսորդական վկայական տալու (որսորորդական վկայականը փոխանակելու, կորած որսորորդական վկայականի փոխարեն նորը տալու) և որսորդական մինիմումի քննության անցկացման համար:
Այդ բացը լրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել որոշ փոփոխություններ նախատեսել նաև «Զենքի մասին» օրենքում։ Համաձայն «Զենքի մասին» օրենքի՝ զենք ձեռք բերելու իրավունք ունեն որսորդն

երի հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին։

Այս կարգավորումը տարիների ընթացքում նպաստել է նրան, որ քաղաքացիները զենք ձեռք բերելու նպատակով անդամագրվել են այս կամ այն որսորդական հասարակական կազմակերությանը, առանց համապատասխան գիտելիքների իմացության ստուգման՝ ստեղծելով պոտենցիալ վտանգ շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի համար։ Առաջարկվող փոփոխության նպատակը որսորդական զենքի ձեռք բերման դեպքում որպես պարտադիր պայման որսորդական վկայականի՝ որսի իրականացման համար պարտադիր գիտելիքների իմացությունը հավաստող փաստաթղթի առկայությունն է։

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Շրջակա միջավայրի նախարարության գործառույթները չեն առնչվում զենքի անվտանգության տեխնիկայի և որսորդական զենքի հետ վարվելու կանոնների իմացության ստուգման հետ՝ «Զենքի մասին» օրենքում նախատեսվել է փոփոխություն, և որսորդական զենքի հետ վարվեցողության կանոնների ստուգումը, ինչպես մյուս բոլոր տեսակի զենքերի դեպքում է սահմանված, առաջարկվել է վերապահել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում

Ձեզ գուցե հետաքրքրի