Արտաքին Ավելին 1 տարի առաջ - 22:35 23-04-2025

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

Ապրիլի 21-ին մահկանացուն կնքած Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրաժեշտ տալու ցանկություն ունեցող ուխտավորները ավելի քան չորս ժամ սպասում են Սուրբ Պետրոսի տաճար մտնելու իրենց հերթին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Fatto Quotidiano թերթը:

Հանգուցյալ պապի մարմինը ապրիլի 23-ի առավոտյան տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար, որպեսզի հավատացյալները կարողանան հարգանքի տուրք մատուցել նրան մինչ շաբաթ օրը կայանալիք հուղարկավորությունը:

Պապին հրաժեշտ տալ ցանկացողների թիվն այնքան մեծ է, որ Վատիկանում չեն բացառում տաճարի մուտքը մինչև կեսգիշեր բաց պահելու և հրաժեշտի արարողությունը առավոտյան ժամը 7-ից շարունակելու հնարավորությունը: Այն կտևի մինչև ուրբաթ օրը ներառյալ, իսկ թաղման հանդիսավոր արարողությունն ու հուղարկավորությունը տեղի կունենան ապրիլի 26-ին:

Հուղարկավորության պահից Վատիկանում կհայտարարվի 9-օրյա սուգ, որի ավարտին կարդինալների կոնկլավ կհավաքվի՝ նոր պոնտիֆիկոս ընտրելու համար։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում