Մամուլ 1 տարի առաջ - 07:47 05-04-2025

Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտուգանվեն. իշխանությունները նպատակ են դրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով ընդունելու տրանսպորտից անվճար օգտվող քաղաքացիներին 15 հազար դրամ տուգանելու նախագիծը:

Նշենք, որ դեռեւս մարտի 14-ին հայտնի դարձավ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձի վճարման օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթեւեկելու համար հանրային քննարկման ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին: Այն մշակել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման է դրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Ըստ նախագծի՝ ուղեւորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի մուծման կրիչը եւ մինչեւ ուղեւորության ավարտը պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը տեղական վճարի վճարման նկատմամբ, հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում, պարտավոր են տրամադրել՝ ստուգելու նպատակով, եւ եթե ուղեւորները չներկայացնեն այն, ապա բացասական հետեւանքներ կկրեն՝ վարչական պատասխանատվության կենթարկվեն. նրանք կտուգանվեն 15,000 դրամի չափով:

Նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման edraft.am-ում, եւ 92%-ը դեմ է քվեարկել դրան: Չնայած ցուցանիշին՝ իշխանությունները նպատակ են դրել այն ուղարկել ԱԺ ու ընդունել, քանի որ չեն կարողանում հավաքագրել տրանսպորտի գումարը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից