ԵՄ-ում հաստատել են Pfizer ընկերության COVID-ի դեմ հաբերը
copy image url

ԵՄ-ում հաստատել են Pfizer ընկերության COVID-ի դեմ հաբերը

Արտաքին 3 տարի առաջ - 12:39 17-12-2021

Դեղամիջոցների եվրոպական կարգավորիչը (EMA) դեկտեմբերի 16-ին, մինչև պաշտոնական հաստատումը, թույլատրել է Pfizer ընկերության COVID-ի դեմ Պակսլովիդ հաբերի օգտագործումը՝ որպես «օմիկրոն» շտամի ալիքը զսպելու ծայրահեղ միջոց: Այս մասին հաղորդվում է կարգավորիչի կայքում։

Նշվում է, որ Պակսլովիդ հաբերը նորարարական են ճանաչվել, քանի որ ներարկելու կամ ներերակային ընդունման անհրաժեշտություն չկա, որն այն ավելի մատչելի է դարձնում։

«Դեղամիջոցը, որը դեռևս գրանցված չէ ԵՄ-ում, կարելի է օգտագործել COVID-19-ով հիվանդ մեծահասակների բուժման համար, որոնք լրացուցիչ թթվածնի կարիք չունեն և հիվանդության ծանր ընթացքի բարձր ռիսկայնություն ունեն»,- ասվում է EMA-ի հաղորդագրությունում:

Pfizer-ի դեղամիջոցը PF-07321332 նոր մոլեկուլի և ՄԻԱՎ-ի համար նախատեսված հակավիրուսային ռիտոնավիրի համակցությունն է՝ առանձին դեղահաբերի տեսքով:

Հնարավոր կողմնակի ազդեցություններն են համի փոփոխությունը, փորլուծությունը և փսխումը: Հղի կանանց այն հակացուցված է:

Ամենից շատ դիտված

11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
21:19 Ավտովթար՝ Սիսիան-Երևան ճանապարհին․ Lexus-ը դարձել է ոչ շահագործելի
20:13 Նվերը Արցախից էր, իրենք 4 երեխա են. մանրամասներ` Ջրառատ գյուղում վրաերթի ենթարկվածի մասին
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
17:16 Սա Նիկոլի կառուցած ասֆալտն է. արվել է 1 տարի առաջ
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան            
15:46 Համալիրում հարսանիք էր, որովհետև չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, որովհետև ոռնաց՝ Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետև Արցախը դատարկվեց
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
12:48 Այսօր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է