Արտաքին 4 տարի առաջ - 15:20 16-12-2021

ԱՄՆ-ում հրապարակվել են Քենեդու սպանության վերաբերյալ նոր նյութեր

ԱՄՆ արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությունը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, հրապարակել է նոր փաստաթղթեր՝ կապված 1963 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության հետ: Նյութերը հասանելի են գերատեսչության կայքում։

«Արխիվների և ձայնագրությունների ազգային վարչությունը մշակում է Ջոն Քենեդու սպանության վերաբերյալ նախկինում պահված գրառումները՝ ի կատարումն նախագահ Ջո Բայդենի հուշագրի, որը պահանջում է հրապարակել բարձրաձայնման թույլատրելի գրառումները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ը: Արխիվների և ձայնագրությունների ազգային վարչությունը հրապարակել է գրառումներն առցանց»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իշխանությունների թույլտվությամբ հրապարակվել է մոտ 1500 նախկինում փակ փաստաթուղթ։ Սրանք տարբեր գրառումներ են, հետաքննական հաշվետվություններ և այլ փաստաթղթեր, որոնք պատրաստվել են ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի, Պետդեպարտամենտի և Պենտագոնի կողմից։

2022 թվականին կգնահատվի ևս 14000 ձայնագրություն հրապարակելու հնարավորությունը։ Հավանության արժանանալու դեպքում դրանց թողարկումը սպասվում է դեկտեմբերի 15-ից ոչ շուտ։

Ինչպես հայտնի է, 1992 թվականից, երբ ընդունվեց հետաքննական նյութերի հրապարակման մասին օրենքը, ազգային արխիվը հրապարակել է ավելի քան 250 հազար համապատասխան փաստաթուղթ կամ բոլոր տվյալների 90%-ը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան