Արտաքին 4 տարի առաջ - 20:45 15-12-2021

Զելենսկին Բրյուսելում զրուցել է Ալիևի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես փոխանցում է korrespondent-ը, այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։

Նշվում է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար և կոչ է արել Ադրբեջանին միանալ ապօրինի ձերբակալված անձանց ազատ արձակման գործընթացին։

«Ռուսաստանում անօրինական կերպով կալանավորված Ուկրաինայի քաղաքացիների, հատկապես Ղրիմի թաթարների ազատ արձակման հարցը իմ հիմնական առաջնահերթություններից է: Ես շնորհակալ կլինեմ ձեր հնարավոր օգնության համար այս խնդրի առաջմղման հարցում», - ասել է Զելենսկին:

Նա նշել է 2019 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ երկրների միջև երկկողմ համագործակցության ակտիվացումը։

«Ուկրաինական պետության ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականի փետրվարին կնշվի Ուկրաինայի և Ադրբեջանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հաշվի առնելով դա՝ նախագահն առաջարկել է փետրվարին Կիևում գագաթնաժողով անցկացնել Ղազախստանի հետ՝ երեք պետությունների ղեկավարների մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Զելենսկին նաև շեշտը դրել է երկրների միջև համագործակցության տրանսպորտային և նյութատեխնիկական ներուժի վրա, մասնավորապես, Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղիով ապրանքների տարանցման իրականացման անհրաժեշտության վրա՝ երկաթուղային և ծովային տրանսպորտով։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան