Արտաքին 4 տարի առաջ - 13:45 15-12-2021

ԱՄՆ-ում հաստատել են ակնոցներին փոխարինող աչքի կաթիլները

ԱՄՆ-ում Սննդամթերքի և դեղամիջոցների որակը վերահսկող վարչությունը (FDA) պաշտոնապես հաստատել է Vuity աչքի կաթիլները, հաղորդում է BBC-ն:

Սա տարիքային հեռատեսության՝ պրեսբիոպիայի դեմ առաջին դեղամիջոցն է: Ընդ որում, այս կաթիլները չեն կարող լիարժեք դեղամիջոց համարվել, քանի որ չեն վերացնում տեսողության խանգարման պատճառները, այլ ժամանակավորապես վերացնում են դրա հիմնական ախտանիշը։

Միևնույն ժամանակ, շատ փորձագետներ թերապիան հեղափոխական են անվանել, քանի որ կաթիլների կանոնավոր օգտագործումը տարիքի հետ մոտիկից վատ տեսնողներին թույլ կտա առանց ակնոցների կարդալ կամ համակարգչով աշխատել: Պրեսբիոպիա է ախտորոշվում գրեթե յուրաքանչյուր երկրորդ չափահասի մոտ: Միջին հաշվով, քառասուն տարեկանից հետո ոսպնյակը կորցնում է առաձգականությունը, և մոտիկից որևէ բան տեսնելն ավելի դժվար է դառնում։

Աչքի նոր կաթիլները նեղացնում են աչքի բիբը՝ վերականգնելով մոտիկից լավ տեսնելու ունակությունը, սակայն դեղը ոչ մի կերպ չի ազդում տեսողության վրա։ Կաթիլները սկսում են գործել 15 րոպեի ընթացքում, առավելագույն արդյունավետություն ապահովում մոտ մեկ ժամից, որը տևում է առնվազն 6-7 ժամ։ Հաջորդ օրը նորից պետք է կաթեցնել դեղամիջոցը:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան