Արտաքին 4 տարի առաջ - 14:57 14-12-2021

ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանը վետո է դրել կլիմայի և անվտանգության մասին բանաձևի վրա

Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որում կլիմայի փոփոխությունը կապվում է անվտանգության խնդիրների հետ: Նախագիծն առաջարկվել է Իռլանդիայի և Նիգերի կողմից: Այն աջակցություն է ստացել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 12-ի կողմից։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, որն ունի վետոյի իրավունք, և Հնդկաստանը։ Չինաստանը ձեռնպահ է մնացել։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, մեկնաբանելով Ռուսաստանի որոշումը, հայտարարել է, որ «միջազգային հանրությունը խորապես բաժանված է կլիմայական խնդիրների շուրջ»։ Նա բանաձևի նախագծի տեքստն անվանել է համաշխարհային հանրությանը «կլիմայի ակտիվիստների դիրքորոշումը» պարտադրելու փորձ։ «Սա իրականում կհանգեցնի խոր պառակտման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի հետընթացի»,- ընդգծել է նա։

«Եվրոնյուս» հեռուստաալիքը նշում է, որ բանաձևի նախագիծը պարունակում է կոչ՝ ուղղված գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, «ներառելու կլիմայի հետ կապված անվտանգության ռիսկերը՝ որպես հակամարտությունների կանխարգելման ՄԱԿ-ի ընդհանուր ռազմավարության կենտրոնական տարր»։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Ռուսաստանի վետոն որևէ «արդարացում չունի»։ Նրա խոսքով՝ «կլիմայական ճգնաժամը անվտանգության ճգնաժամ է»։

Ֆրանսիան համարում է, որ գլոբալ տաքացման և անվտանգության միջև գոյություն ունի կապ. ջրի հասանելիությունը, պարենի անբավարարությունը և կլիմայական ապահովության բացակայությունը թույլ են տալիս «զինված խմբերին ծաղկել»՝ օգտվելով բնակչության խոցելիությունից, նշել է Ֆրանսիայի ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան