Արտաքին 4 տարի առաջ - 13:58 14-12-2021

Բեռլինի մոտ կելտական ​​ոսկի են հայտնաբերել

Գերմանիայի Բրանդենբուրգի դաշնային հողի Բաից փոքրիկ գյուղում նշանակալի հնագիտական ​​գտածո են հայտնաբերել։ Երկրի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար Մանյա Շյուլեն դա իսկական «սենսացիա» է անվանել։ «Կելտական այս 41 մետաղադրամները տեղեկատվության անսպառ աղբյուր են և մեր անցյալն ավելի լավ ճանաչելու հնարավորություն»,- ասել է գերմանացի քաղաքական գործիչը։

Անտիկ մետաղադրամների մասնագետ Մարյանկո Պիլեկիչը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մետաղադրամները գտնվել են Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում՝ կելտերի բնակության վայրից շատ հեռու։ Ուստի, նոր գտածոն գիտնականների առաջ բարդ խնդիր է դնում. բացատրել, թե ինչպես են մետաղադրամները հայտնվել այդ տարածաշրջանում: Տասնմեկ մետաղադրամ գտել է Վոլֆգանգ Հերկտը, որը հնագիտական ​​վայրերին հետևում է հասարակական հիմունքներով: Նա հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ տարածաշրջանի պատմության ուսումնասիրության մեջ։

Հնագետների կողմից իրականացված հետագա պեղումները հնարավորություն են տվել հայտնաբերել ևս 30 մետաղադրամ, ինչպես նաև յաստորֆյան մշակույթին պատկանող բնակավայրի հետքեր։ Գտնված մետաղադրամների տարիքը գնահատվում է ավելի քան երկու հազարամյակ։ Դրանք պատրաստված են ոսկուց, որին փոքր քանակությամբ արծաթ և պղինձ է խառնված:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան