Արտաքին 4 տարի առաջ - 10:16 14-12-2021

Նորվեգիայում ալկոհոլի վաճառքի արգելիք կսահմանվի հանրային սննդի ոլորտում COVID-19-ի պատճառով

Նորվեգիայի իշխանությունները, երկրում կորոնավիրուսի սրընթաց տարածման ֆոնին, խստացրել են սահմանափակումները, մասնավորապես, արգելք է մտցվել ռեստորաններում և սրճարաններում ալկոհոլի վաճառքի վրա, հասարակական վայրերում դիմակ կրելը կրկին պարտադիր կդառնա, միջոցառումների մասնակիցների թիվը կսահմանափակվի, ասվում է երկրի կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

«Առավել խիստ կանոնները կտարածվեն միջոցառումների կազմակերպման, մշակութային կյանքի վրա: Ամբողջ երկրում արգելք է մտցվում ռեստորաններում և սրճարաններում ալկոհոլի վաճառքի վրա»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։

«Նորվեգիայում վարակման դեպքերի թիվն արագորեն աճում է, մենք նոր տեղեկություններ ենք ստացել «օմիկրոն» շտամի մասին, թե որքան արագ այն կարող է տարածվել։ Իրավիճակը շատ լուրջ է»,- հաղորդագրության մեջ մեջբերված է վարչապետ Յոնաս Գար Ստյորենի խոսքերը։

Դպրոցներն ու մանկապարտեզներն անցնում են «դեղին մակարդակի» ռեժիմի, բուհերը՝ հեռավար ուսուցման։ Մեկուսացման պահանջը գործում է անկախ նրանից, թե հիվանդը ինչ շտամով է վարակված։ Հասարակական վայրերում, որտեղ հնարավոր չէ պահպանել մեկ մետր հեռավորություն, դիմակ կրելը պարտադիր կլինի։

«Բնակիչները պետք է ձեռնպահ մնան 10-ից ավելի հյուրեր ընդունելուց: Սուրբ Ծննդին թույլատրվում է հրավիրել ոչ ավելի, քան 20 հոգու, միայն մեկ անգամ և պետք է պահպանվի մեկ մետր սոցիալական հեռավորության պահանջը»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան