Արտաքին 4 տարի առաջ - 13:52 13-12-2021

Պայթյուն Մերձմոսկվայում գտնվող մենաստանում. կան տուժածներ

ՌԴ Մերձմոսկվայի Սերպուխովի վանական համալիրի տարածքում գործող գիմնազիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 12-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ տուժածներից մեկին՝ 15-ամյա պատանու, հասպիտալացրել են ծանր վիճակում։

«Պայթյունից անմիջապես հետո երեխաները սկսել են դուրս վազել՝ սեղանատանը թաքնվելու համար: Շատերն առանց վերնահագուստ են եղել, ոմանք՝ հողաթափերով»,- ասել է արտակարգ ծառայությունների աղբյուրը:

Նրա խոսքով, ներկայում բոլոր երեխաներն ապահով վայրում են, նրանց հետ աշխատում են հոգեբանները, բժիշկները և իրավապահ մարմինների աշխատակիցները։

Վանքի տարածքը շրջափակված է, սակայն ծնողներին թույլ են տվել տարածք մտնել՝ երեխաներին տանելու համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ի առավոտյան հաստատության 18-ամյա շրջանավարտը մտել է Վվեդենսկի Վլադիչնի մենաստանի մոտ գտնվող ուղղափառ գիմնազիայի տարածք և ինքնաշեն պայթուցիկ սարք պայթեցրել։

Պայթյունն իրականացրած երիտասարդը զոհվել է ստացած վնասվածքներից: Ըստ աղբյուրի, նրա մոտ նաև մաչետե հիշեցնող սառը զենք է հայտնաբերվել։

Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել սպանության փորձի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հոդվածներով:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան