Արտաքին 4 տարի առաջ - 14:33 12-12-2021

Պուտինը պատմել է, թե ինչպես էր գումար աշխատում 90-ականներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ 90-ականներին երբեմն աշխատել է որպես մասնավոր տաքսու վարորդ։ Այս մասին հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, որը հրապարակել է «Ժամանակակից պատմություն» ֆիլմի թիզերը։

«Երբեմն ստիպված էի լրացուցիչ գումար վաստակել որպես տաքսու վարորդ։ Տհաճ է այդ մասին խոսելը, բայց, ցավոք, այդպես էլ եղել է»,- ասել է Պուտինը։

2018 թվականին լրագրող Անդրեյ Կոնդրաշովին տված հարցազրույցում ՌԴ նախագահն ասել էր, որ երբ նա լքել է քաղաքապետարանը Անատոլի Սոբչակին քաղաքապետի ընտրություններում պարտվելուց հետո, պատրաստ էր աշխատել տաքսու վարորդ։

Նրա խոսքով՝ թեեւ Վլադիմիր Պուտինը երբեք չի ցանկացել հեռանալ Սանկտ Պետերբուրգից, սակայն շնորհակալ է, որ իրեն հրավիրել են աշխատանքի, եւ որ կարողացել է բնակություն հաստատել Մոսկվայում։ Պուտինը նշել է, որ երբ իրեն հրավիրել են նախագահի աշխատակազմ, ինքը չի կարողացել չընդունել այս առաջարկը։ Ըստ նրա՝ այն ժամանակ այլ աշխատանք չէր կարող գտնել։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
19:10 ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների հետ