Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:31 03-12-2021

Տեխնիկական խնդի՞ր, թե՞ «օդից» գումար աշխատելու նոր հնարք․ գույքահարկի ծրագիրը չի աշխատում

Արդեն երկու օր է՝ քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման տարածքային բաժինների աշխատակիցներն ազդարարում են, որ չի աշխատում գույքահարկի ծրագիրը, և այդ իսկ պատճառով հազարավոր երևանցիներ զրկվել են գույքահարկի գումարը վճարելու հնարավորությունից:

Oragir.news-ը խնդրի հանգամանքները պարզելու համար կապ հաստատեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով ասաց, որ տեղյակ չէ խնդրից, մանրամասների համար պետք է գրավոր հարցում ուղարկենք քաղաքապետարան։ Ըստ երևույթին, այն ենթադրաբար ինչ-որ տեխնիկական խնդիր է, որը, բնականաբար, կլուծվի։

«Ես միայն կարող եմ ասել, որ դեկտեմբերի 1-ը գույքահարկի վճարման վերջին օրն է, դրանից հետո արդեն տույժեր են կիրառվում, հնարավոր է, որ ծանրաբեռնված է և այդ պատճառով է, իսկ տույժը՝ շատ չէ»,-ասաց Հ․ Կարապետյանը։

Oragir.news-ը կապ հաստատեց նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ՝ հասկանալու պատճառները, ով շատ անհասկանալի պատասխան տվեց։

«Գույքահարկի վճարումը տարեկան վճարում է, քաղաքացիներն ամբողջ տարին կարող էին վճարել, ու հնարավոր է, որ այդ մեկ օրն էլ՝ չաշխատի։ Բայց ինչ-որ առումով, հնարավոր է, որ ընդհանուր առմամբ վաղը՝ տույժի տեսքով, նշանակալի թվի վրա կանգնի, բայց ասածիս միտքն այն է, որ վերջին օրը, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 1 է գույքահարկի վճարման համար, հիմա այդ օրը հնարավոր է ինչ-որ պատճառով չաշխատեր։ Պարզ է, որ դա խնդիր է, պետք է աշխատեր, բայց փաստորեն տեխնիկական խափանում է եղել, հաստատ իրենց ձեռք չի տալիս դա, որովհետև իրենք ունենում են թերհավաքագրում, այսինքն, երբ մարդիկ ուզում են անել վճարում, իսկ հիմա, եթե սպասում են վերջին օրվան, գուցե համակարգը խափանվել է. պատահում են նման բաներ։ Օրինակ՝ մարդիկ, երբ վարկեր են վճարում, չեն սպասում վերջին օրվա վարկյանին, մեկ էլ պարզվի՝ վերջին օրվա վերջին վարկյանին ինչ-որ բան այն չի, հա, բանկը բնականաբար տույժ է ավելացնում , կամ եթե բանկում աշխատանքը խափանվեց , մի բան եղավ, ես հո չե՞մ ասում, որ բանկը միտումնավոր է արել»,- ասաց նա։

Խնդիրն այն է, որ գույքահարկի չվճարման հետևանքով տույժ է հաշվարկվում: Հատկանշական է, որ տույժ հաշվարկելու ծրագիրը երբևէ չի խափանվում:

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ