Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ հրավիրված Ժողովրդավարության գագաթնաժողովի աշխատանքի առաջին պաշտոնական օրն է։ Պատմության մեջ առաջին նման միջոցառմանը մասնակցելու հրավեր են ստացել ավելի քան 100 երկրների առաջնորդներ: Ռուսաստանը նրանց թվում չկա։
Բացի դրանից, գագաթնաժողովին մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ իրավապաշտպաններ, լրագրողներ, կոռուպցիայի և ավտորիտարիզմի դեմ պայքարողներ։ Նրանց թվում են նաև Ռուսաստանի քաղաքացիներ։
Ժողովրդավարական երկրների առաջնորդների բանակցությունները կանցկացվեն առցանց ռեժիմով, այն կբացի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 16:00-ին։
Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: